ՀԱՊԿ-ից ո՛չ դուրս ենք գալիս, ո՛չ էլ մնում ենք «ներսում»..

ՀՀ Արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում գրված է.

«Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում։ Այս

առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ
անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն
խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն
հավանականությամբ չի փոխվի։ Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին
Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր
գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ
էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։

Տպավորություն է, թե այս պահին, ճիշտ է, Հայաստանը չի սառեցնում իր անդամությունը այս կառույցին, բայց ցանկացած պահի կարող է սառեցնել…