Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած հրդեհից

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրիքիայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է ՀՀ վարչապետը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել։