«ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄ ՉԷ». ԼԱՎՐՈՎ

Մոսկվայում կայացած՝ Լավրով-Միրզոյան հանդիպումից հետո  երկու երկրների արտագին գերատեսչությունների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս տվեցին: Արմենպրեսս-ի լրագրողը  ՌԴ ԱԳՆ Լավրովին ասաց,  որ Մոսկվայի պաշտոնական կամ մեդիա հռետորաբանության մեջ  հաճախ է նկատելի «սինխրոնացում»՝ համապատասխանություն Ադրբեջանի դիրքորոշման հետ: դիրքորոշման հետ: Լրագրողը նաեւ հարց ուղղեց, թե նման պայմաններում ինչպե՞ս կարող է տարածաշրջանում հաստավել կայունություն:

Լավրովը մասնավորապես պատասխանեց.«Ես չեմ հասկանում, թե ինչ հիմքով եք կարծում, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանական դիրքորոշումները համապատասխանում են: Ձեր ասածից, կարելի է ենթադրել, որ մենք հարավային Կովկասի եւ հայ-ադրբեջանական կոնֆլիտի կարգավորման հարցում սատարում ենք մի կողմին: Դա այդպես չէ: Մոսկվան կողմ չէ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում, նա, առաջին հերթին, խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններով: Մենք գործ ունենք այն հարցերի հետ, որոնք, մեր կարծիքով, շատ, շատ հրատապ են, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր՝ հիմնված մեր խոր հետաքրքրության վրա՝ խաղաղության և բարիդրացիության մեջ ապրող մեր եղբայրական ժողովուրդների նկատմամբ»:

Լավրովը Հայաստանի  Արարատ Միրզոյանի հետ  կայացած երկկողմ բանակցություններն անվանել է «արդյունավետ և հարուստ»։

«Ես և Արարատ Սամվելովիչ Միրզոյանը երկար ժամանակ չենք ունեցել երկկողմանի հարցերի շուրջ այդքան մանրամասն բանակցություններ, մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների շրջանակում, բայց չենք կարողացել դա անել այնքան մանրամասն, մանրակրկիտ, որպեսզի գործնականում քննարկենք. հարցերի ողջ շրջանակը, որոնք երկար ժամանակ մեր հարաբերությունների օրակարգում են։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հաղթահարեցինք այս դադարը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ կողմերը բաց քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ «Եվ մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխընդունելի լուծումների»,- ասել է Լավրովը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու բոլոր ուղղություններով այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 և 2022 թվականներին», — ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի տեսանկյունից «այդ պայմանավորվածությունները մնում են արդիական, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո»։ «Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- հավելել է Լավրովը։