«Վերելքը» շարունակում է աջակցել արցախցիներին

Երեւանում տեղի ունեցավ «Վերելք» ծրագրի 3-րդ թողարկման ամփոփիչ միջոցատումը:

2024թ Ապրիլին Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենյակի եւ «Օփթիմայզ» խորհրդատուական ընկերության համագործակցութjամբ բռնի տեղահանուած արցախահայությանը ՀՀ-ում  պահելու եւ նրանց արտագաղթy  կանխելու նպատակով սկսվեց  «Վերելք»-ի երրորդ թողարկումը:

Առաջին փուլը տեւեց շուրջ 8 ամիս: Արցախցի երիտասարդները հնարաvորությունն ունեցան մասնակցելու 12 դասընթացների` ոլորտի լավագոյն մասնագետների առաջնորդությամբ՝ զարգացնելու համար իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ ձեռք բերելու նոր գիտելիքներ։

Ծրագրի 87 մասնակիցներից հաջորդ փուլ անցան 35-ը՝ քննություն հանձնելուց հետո:  Ապա նրանք բաժանվեցին խմբերի, ստացան համապատասխան առաջադրանքներ եւ պատրաստեցին ներկայացումներ՝ ժյուրիին ներկայացնելու համար։

Միջոցառման առաջին մասում 7 խմբերը  ներկայացրին իրենց պատրաստած պիզնես ծրագրերը։

Ժյուրիի  անդամներն էին՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գեւորգյանը, Yerevan City-ի Գլխավոր oպերացիոն տնօրեն Վաչե Տեր-Ղուկասյանը, «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մսրլյանը և «Օփթիմայզ քոնսալթինգ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հրայր Պարսումյանը։

Ընտրվեցին ծրագրի 9 շահառուները, որոնք առաջին 9 ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցներն են, իսկ առաջին 3 մասնակիցները ճանչցվեցին որպես ծրագրի հաղթողներ եւ «Վերելք»-ի կողմից  արժանացան  պարգեւների։

Հաղթող ճանաչված երիտասարդներին ծրագրի երկրորդ փուլում պիտի սկսվի աշխատանքի տեղավորելու գործընթաց, եւ «Վերելք» ծրագրիրը պիտի ապահովի նրանց մէկ տարվա աշխատանքը:

Հարկ է նշել, որ 2024թ Ա Փուլի հովանավորն էր ՀՅԴ Արեւելյան ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը, իսկ Բ Փուլի հովանավորն է Հայ Օգնութեան Միության Կենտրոնական Վարչությունը: