ԹՐԱՄՓԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵԼՈՒՅԹԻ ԿԱՐԵՒՈՐ ԹԵԶԵՐԸ

Եվ այսպես, հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: Արարաողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, տասնյակ երկրների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ Թրամփի «ոխերիմ» մրցակից Ջո Բայդենը, ով նստած էր ելույթ ունեցող Թրամփից մոտ երկու մետր հեռավորության վրա: Նրան, ակնհայտորեն, դուր չէին գալիս Թրամփի հնչեցրած շատ մտքերը, իր հասցեին ուղղված կսմիթները: Երբեմն նա քամահրանքով ծիծաղում էր՝  իրեն ուղղված «մեսիջներից»: Ինչեւէ, նա ներկա էր իր մրցակցի երդման արարողությանը, ի տարբերություն Թրամփի, ով անցած ընտրություններից հետո «գրոհ» էր կազմակերպել Կապիտոլիումի շենքի վրա եւ չէր մասնակցում իր երդմնակալությանը:

78-ամյա Թրամփի երկարաշունչ ելույթը բանավոր էր, նա չէր կարդում, իսկ խոսքը  տրամաբանորեն շաղկապված ու հանգիստ էր: Նրա ելույթը  պարբերաբար ընդհատվում էր ոտնկայս ծափահարություններով: Բավականին ոգեւորված էին Իլոն Մասկը, Թրամփի թիմակիցներն ու գաղափարակիցները:
Թրամփն իր ելույթում յուրաքանչյուր ոլորտից խոսում էր թիրախային, հստակ, առանց երկար-բարակ վերլուծությունների:

Հիմնական կետերը, որոնց ԱՄՆ նորընտիր նախագահն անդրադարձավ, հետեւյալն էին.

 Ամերիկայում ավարտվում է անկումը եւ սկսվում է ոսկե դարը

 «Ամերիկայի ոսկե դարը սկսվում է հենց հիմա:  ԱՄՆ-ը շուտով կդառնա ավելի մեծ, ուժեղ և շատ ավելի բացառիկ, քան երբևէ.- ասաց Թրամփը: Նա անցած չորս տարիները բնութագրեց որպես «արմատական ​​և կոռումպացված կառույցի» կողմից ամերիկյան ժողովրդի «դավաճանությունների» շարք և իր երդմնակալության օրը հայտարարեց դրանցից «ազատագրման օր»:  Նա իր առաջիկա գործողությունները բնութագրեց որպես «Ամերիկայի ամբողջական վերականգնման և ողջախոհության հեղափոխության սկիզբ»։

                Պայքար ներգաղթի դեմ

Թրամփը հայտարարեց ԱՄՆ ապօրինի մուտքի թույլտվության պրակտիկանդադարեցնելու եւ միգրանտներին արտաքսելու մասին.«միլիոնավոր հանցագործ այլմոլորակայիններ կվերադառնան իրենց ծագման երկրներ»:

 ԱՄՆ-ն կօտագործի իր ոտքերի տակ եղած հեղուկ ոսկին

   Թրամփը կհայտարարի ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակ՝ թույլ տալով նավթի և գազի նոր հորատումներ՝ միաժամանակ չեղյալ համարելով «կանաչ նոր գործարքը», որը դեմոկրատները փորձեցին իրականացնել:

«Մենք ամերիկյան էներգիան կարտահանենք աշխարհով մեկ։ Մենք նորից հարուստ ազգ ենք լինելու, և մեր ոտքերի տակ գտնվող այդ հեղուկ ոսկին կօգնի դա անել».- ասել է նա ։

                         Մաքսատուրքեր եւ հարկեր

«Այլ երկրները հարստացնելու համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն, մենք մաքսատուրքեր կսահմանենք և կհարկենք օտար երկրներին՝ մեր քաղաքացիներին հարստացնելու համար»,- ասաց նա։

    Կա երկու սեռ՝ արական եւ իգական

Թրամփը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից ԱՄՆ կառավարության քաղաքականությունն այն է, որ «կա միայն երկու սեռ՝ արական. և իգական»:

                      Վերջ պատերազմներին

Թրամփը ասաց, որ մտադիր է լինել միավորող և խաղաղարար. «Մենք մեր հաջողությունը կչափենք ոչ միայն այն մարտերով, որոնք մենք հաղթում ենք, այլ նաև պատերազմներով, որոնց ավարտում ենք, և, թերևս, ամենակարևորը, պատերազմներով, որոնց մեջ երբեք չենք մտնում», — ասաց նա:

               ԱՄՆ դրոշը՝ Մարսի վրա

«ԱՄՆ-ն պետք է իրեն պահի որպես աճող ազգ, որն ընդլայնում է տարածքը, ինչպես հարստություն: Մենք կհետապնդենք մեր ակնհայտ ճակատագիրը դեպի աստղեր՝ արձակելով ամերիկացի տիեզերագնացներին՝ աստղերն ու շերտերը Մարս մոլորակի վրա տնկելու համար», — հայտարարեց  Թրամփը՝ նկատի ունենալով մայրցամաքային ընդլայնման դոկտրինը և իր աջակից Իլոն Մասկի հավակնությունները՝ բնակեցնել մեկ այլ մոլորակ: