Փաշինյանի սրտի ՍԴ-ն որոշեց. Փաշինյանը «ճիշտ է սահմանազատում»

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկությամբ ու ճաշակով ձեւավորված ՍԴ-ն, ինչպես եւ սպասվում էր, հրատապ ու ոտի վրա քննելով ՀՀ սահմանազատման հարցը, փաշինյանանպստ որոշում կայացրեց.

      1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
      2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։