Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն գրում է.«2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի իշխանությունները մեր վեց լրագրողների բանտարկեցին՝ փորձելով լռեցնել նրանց և մեզ։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Որպես Ադրբեջանում նորությունների և տեղեկատվության առաջատար անաչառ և օբյեկտիվ աղբյուր՝ մենք կշարունակենք այն աշխատանքը, որին հավատում էին մեր վեց բանտարկված լրագրողները։ Մենք շարունակելու ենք ծառայել մեր հեռուստադիտողին»։
Այն, որ ալիեւյան կլանը Ադրբեջանը դարձրել է իրենց ընտանեկան խանությունը եւ բռնապետական ռեժիմով լռեցնում են յուրաքանչյուր ազատ խոսք, նորություն չէ: Ադրբեջանում . գրեթե չակ ազատ մամուլ. բոլորը բանտարկված ու լռեցված են: Միջազգային մամուլը բազմիցս է գրել ալիեւյան կլանի տնտեսական հանցագործությունների ու բռնապետական դրսեւորումների մասին: Սակայն, իրենց դեմոկատական համարող երկրների ղեկավարները, ովքեր ջերմ շփումներ ունեն Ալիեւի իշխանության հետ, այդ ամենի մասին կուրորեն ու խուլորեն լռում են՝ չեն տեսել, չեն լսել, քանի որ ադրբեջանական սեւ ոսկին հզոր ուժ ունի…
