Իմիշլիի բնակիչները պահանջում են Ալիեւի հրաժարականը

Ադրբեջանի Իմիշլիի շրջանում հունվարի 18-ին ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «պետական ​​ճանապարհային ոստիկանության մեքենան ճանապարհի եզրին մխրճվել է դպրոցականների մեջ՝ մեկ այլ տրանսպորտային միջոցի երթեւեկելի գոտում»:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:30-ին, երբ աշակերտները վերադառնում էին դպրոցից։ Երկու երեխա մահացել է, իսկ մյուս անչափահասներն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանություն և դատախազությունում հետաքննություն է տարվում։

Հաղորդվում է, որ մարզի բնակիչները դեպքի կապակցությամբ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի: