Դոնալդ Թրամփի կրտսեր որդին ինստագրամում գրել է.«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ խնդրել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել երդմնակալության արարողությանը, սակայն նրան հետևողականորեն մերժել են»:
Թրամփ կրտսերը ծաղրել է ուկրաինացի առաջնորդի հարցազրույցը ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ այս ամսվա սկզբին, որի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ չի կարող մասնակցել հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությանը։
«Ես չեմ կարող գալ հատկապես պատերազմի ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը ինձ անձամբ չի հրավիրել։ Վստահ չեմ, որ տեղին է գալ, քանի որ գիտեմ, որ ընդհանուր առմամբ, առաջնորդները ինչ-ինչ պատճառներով սովորաբար չեն հրավիրվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների երդմնակալությանը»,- ասել է նա Ֆրիդմանին:
Թրամփ կրտսերն ի պատասխան ասաց, որ «ամենազավեշտալին այն է, որ նա երեք անգամ ոչ պաշտոնապես հրավեր է խնդրել, և ամեն անգամ մերժվել է»:
«Այժմ նա իրեն այնպես է պահում, կարծես ինքը որոշել է չգնալ», — ավելացրել է նա՝ Զելենսկին անվանելով «տարօրինակ»:
Թեև ԱՄՆ գալիք նախագահները սովորաբար օտարերկրյա առաջնորդներին չեն հրավիրում իրենց երդմնակալությանը, Թրամփը շեղվել է ավանդույթից և առաջարկներ է ներկայացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Էկվադորի նախագահ Դանիել Նոբոային և Պարագվայային։
Հիշեցնենք, որ Թրամփը խոստացել է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Իսկուկրաինացի պաշտոնյաները վախենում են, որ նորընտիր նախագահի առաջարկած հրադադարի համաձայնագիրը իրենց երկիրը կդնի անբարենպաստ վիճակում: Զելենսկին և Թրամփը հանդիպել են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, որից հետո վերջինս ասել է, որ Ուկրաինայի առաջնորդը «ցանկանում է դադարեցնել [հակամարտությունը]», և որ երկուսն էլ ցանկանում են «արդար գործարք»։
