ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԵՂԱՑԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՆԿԱՐՎԵԼ ԿԱՆՑԼԵՐԻ ՀԵՏ

Bild-ը  լուսանկար եւ հոդված է հրատարակել, որում ներկայացվոըմ է, թե ինչպես էԳերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը դուրս է եկել կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային օգնության նոր փաթեթը արգելափակելու նրա որոշումից հետո: Լուսանկարում  երևում է, որ Շոլցը փորձում է խանգարել նախարարին դուրս գալ սենյակից, սակայն նա չի կարողացել դա անել:

Աննալեն Բաերբոքըը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը սկսել են աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր տրանշի վրա՝ 2024 թվականի նոյեմբերին իշխող «լուսացույցների» կոալիցիայի փլուզումից հետո: Սակայն Շոլցն արգելափակել է այն։

Բաերբոքն ասել է, որ Գերմանիայի որոշ քաղաքական գործիչների համար «ինչպես արագ մի քանի ձայն հավաքել ընդհանուր ընտրություններում» ավելի կարևոր է, քան Եվրոպայում խաղաղության ապահովման պատասխանատվությունը:

Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական օգնության ամենամեծ դոնորն է։