ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ, ԿՔՆՆԱՐԿԵՆ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ

Թուրքական լրատվամիջոցները հայտնու են, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 18-ին աշխատանքային այցով  կմեկնի Ադրբեջան՝ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:

Բաքվում Ֆիդանին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ։

Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների, երկու բարձրաստիճան դիվանագետների բանակցությունները կքննարկվեն քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ կապերի ոլորտներում երկկողմ համագործակցության շուրջ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Կովկասում վերջին զարգացումները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև տեւական համաձայնագրի շուրջ բանակցությունները։ 

 Ըստ թուրքական կրատվամիջոցների հրապարակումների.«Թուրքիան երկար ժամանակ խրախուսում է երկու երկրներին՝ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել համապարփակ համաձայնագիր՝ վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջինիս կողմից իր տարածքների ազատագրումից հետո: Թուրքիան և Հայաստանը նույնպես գտնվում են կարգավորման գործընթացում և ակնկալվում է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո դիվանագիտական ​​կապեր կհաստատեն և կբացեն փակ սահմանը»: Կարելի է ենթադրել, որ Ֆիդանը գալիս է շտապեցնելու Ալիեւին՝ Հայաստանի հետ հարցերն իրենց ուզած ձեւով լուծելու հարցում…

 Հիշեցնենք, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո Թուրքիան և Ադրբեջանը 2021 թվականին Շուշիում  ստրոագրել են  հռչակագիր՝  իրենց հարաբերությունները բարձրացրել են դաշինքի մակարդակի։