Այն, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը շատ էր երջանկացել նրա՝ ապագայի տեսլականի մասին պատմող գիրքը նվեր ստանալով, փաստում է երջանիկ դեմքով գիրքը կրծին սեղմած նրա լուսանկարը: Այդ երջանկությունից անգամ Էրդողանն էր զարմացել: Էրդողանն ավելի է մանրամասնել, թե ինչու էր այդքան «երջանիկ» Փաշինյանը. նա խնդրանքով գնացել էր «փրկչի»՝ հայերին մի քանի անգամ ցեղասպանող երկրի ղեկավարը դուռը, որ մեզ համար ապահովություն բերի.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, որպեսզի նրանք կարողանան խաղաղ գոյակցել որպես երկու հարևան, հայտարարել է Էրդողանը Նյու Յորքի թուրքական տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը։
«Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան հույս ունի լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները, «քանի որ երկու կողմերն էլ հանդես են գալիս խաղաղության օգտին։ երկու երկրների միջև խաղաղությունը դուռ կբացի նոր հնարավորությունների և ձեռքբերումների համար, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես համապատասխան առաջընթաց կունենա»։
