Խաղաղության համաձայնագիրը կբարձրացնի կայունությունը տարածաշրջանում. ԱՄՆ պետքարտուղարը վստահեցնում է Միրզոյանին ու Բայրամովին

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Միլլերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կբարձրացնի կայունությունը տարածաշրջանում։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել երկու նախարարներին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու առաջընթացի համար և խրախուսել է երկու երկրներին շարունակել առաջընթաց գրանցել շուտափույթ համաձայնագրի կնքման ուղղությամբ