Ո՞Ր ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է ամերիկացիներին ծայրահեղ հարուստ անհատների «օլիգարխիայի» և զարգացող «տեխնոլոգիական արդյունաբերական համալիրի» աճող ազդեցության մասին ՝ պնդելով, որ այդ ուժերը էկզիստենցիալ սպառնալիք են ներկայացնում ժողովրդավարության համար: «Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և բոլորի համար առաջ անցնելու արդար հնարավորություն է», — հայտարարել է նա:

Թեև Բայդենը ձեռնպահ մնաց կոնկրետ անձանց անուններ տալուց, ինչպիսիք են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կամ տեխնոլոգիական մագնատներ Իլոն Մասքը և Մարկ Ցուկերբերգը, սակայն ակնհայտ է, որնա հենց այս անձանց էլ ի նկատի ուներ:

Հ/Գ Օլիգարխիան եւ օլիգարխների ներկայությունը ցանկացած երկրի քաղաքական կյանքում սկսում է անհանգստություն առաջացնել տվյալ երկրի իշխանությանը կամ հեռացող իշխանությանը այն ժամանակ, երբ սկսում է վտանգ  ներկայացնել տվյալ իշխանությանը: Այդպես եղել է նաեւ Հայաստանում. երեսուն տարի հայ օլիգրախները եղել են «անվտանգ», երբ  պարել են այդ պահի  իշխանության դուդուկի տակ: Իսկ երբ փորձել են «պարից դուրս» գալ եւ անկախ պարել, իշխանությունը հիշել է, որ նրանք «վտանգավոր» են: Այդպես եղել է  Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, առհասարակ, բոլորի դեպքում: Երբ Ծառուկյանը փորձել է քաղաքական խոսք ասել իշխանության դեմ, հիշել են նրա բիզնեսների ու չվճարած հարկերի մասին: Եվ, առհասարակ, Հայաստանում  բոլոր օլօգարխները իշխանությունների հետ  ինչ-որ չափով սերտաճած են, քանի որ հարկային դաշտում նրանք խոցելի են, հետեւաբար, չեն կարող «չպարել» իշխանության «դուդուկի» տակ …