ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ երկրի «թիվ մեկ», «գլխավոր զինվորականը» այսօր ասուլիս է տվել: Չվերլուծենք, թե ինչ է ասել ու խոսել Փաշինյանի թիմակիցը, «գաղափարակիցը», երկրի բանակի քանդմանն ակտիվորեն լծված, բանակից ու զինվորականությունից հեռու երբեմնի պատմության ուսուցիչը: Այլեւս լուրջ չենք վերաբերում նրանց ոչ ոչ մի խոսքին: Միայն ուշադրություն դարձնենք Պապիկյանի կեցվածքին ու նստած դիրքին. զինվորականին ոչ վայել կեցվածք… ՀՀ պաշտպանության «նախարարը» լրագրողների հետ խոսում է, ասել է թե՝ հանրությանը ներկայանում է ճոճաթոռին բազմած ու ճոճվելով՝ մեկ՝ ա՜ջ, մեկ՝ ձա՜խ, հիշեցնելով Բակունցի «Ալպիական մանուշակի» ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին, ում կյանքը ճոճք է թվում, աշխարհը՝ ծրանագույն բուրաստան…
