Եվ այսպես, հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։
ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Չմոռանանք, որ ԱՄՆ-ում իրավիճակ է փոխվել՝ տարբեր երկրներում պատերազմներ հրահրած գլոբալիստ Ջո Բայդենը հինգ օր անց դուրս կգա Սպիտակ տնից՝ իր տեղը զիջելով Դոնալդ Թրամփին, ով Բայդենի քաղաքականության հակառակ ուղղության կողմնակից է… Ասել է ՝թե Միրզոյան Արարատը ռազմակավարական պայմանագիր կնքել է հեռացող ղեկավարի հետ, եւ չի բացառվում, որ նրան հաջորդող նախագահը չեղյալ հայտարարի բոլոր այդ պայմանագրերը: Բայց, չգիտես ինչու, շտապում են թե՛ Միրզոյանը, թե՛ Բայդենի պետքարտուղարը:
ԱՄՆ-ի տված քաղաքական ու տնտեսական «կտերը»
Իսկ ընդհանուր առամաբ, ինչի՞ մասին է այդ պայմանագիրը: Տեքստում նշված են կենացային կետեր՝ ժողովրդավարություն, քաղաքական լեգիտիմություն կայությունություն եւ այլն… Մենք տեսել ենք ԱՄՆ-ի բերած ժողովրդավարության համը, երբ խաղաղ ցուցարարների վրա իր բարեփոխած ՀՀ ոստիկանության կողմից նռնակների կիրառումը եւ մարդկանց մարմնական վնասվածք հասցնելը գովասանքի խոսքերի արժանացրին: Մնում է ասել ԱՄՆ-ին ՝ շնորհակալ ենք ձեր բերած ժողովրդավարական բարեփոխումներից, տարեք ձեր տուն, մեզ պետք չի:
Նշվում է նաեւ.«Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է»: Զավեշտն այն է, որ պայամանգրում հաճախ է շեշտվում «միմյանց» եւ «փոխադարձ», բառերը: Հայաստա՞նը պետք է աջակցի ԱՄն-ի տարածքային ամբողջականությանը…
Հիշենք, որ նման «կտերով» ժամանակին կերակրեցին նաեւ նախ՝ Վրաստանին, հետո՝ Ուկրաինային՝ դրանց ներքաշելով մեծ պատերազմների մեջ.«Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար….»: Մենք, Ուկրաինային եւ Վրաստանին տեսնելով, լավ գիտենք, թե ինչ է նշանակում, երբ ԱՄն-ն պաշտպանում է որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը:
Հետո հերթը հասնում է տնտեսական «կտերին», որոնցով ուզում են Հայաստանի «պորտալարը» կտրել ԵԱՏՄ-ից, դե յուրե խոստանալով, թե իրենք օվկիանոսից այն կողմ կփոխարինեն տարածաշրջանայաին այս տնտեսական կառույցին.
«Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական հասանելիությունը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:
Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները:Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը»:
Շարունակելի…
