ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՓՈՐՁՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂՎԵՍ Էՙ ՈՎ ՀԶՈՐ ԱԻՄ-Ը ԴԱՐՁՐԵՑ ՀԱՎԱՆՈՑ

HayPress.am-ը շարունակում է հարցազրույցը նախկին ԱԻՄ-ական, արցախյան երկու պատերազմների մասնակից Սարգիս Մելքոնյանի հետ: Հարցազրույցի սկիզբը նախորդիվ:

— Որքան գիտեմ, հիմա Ձեր եւ Հայրիկյանի հարաբերությունները վատ են:

— Այո: Ես կապիտուլիացիայից հետո պատռել եմ իմ կուսակցական տոմսը, երբ  համոզվեցի, թե Հայրիկյանն ով է: Նոյեմբերի 9-ից հետո ես Արցախից լացելով վերադարձա: Անմիջապես զանգեցի իրեն եւ շտապ հանդիպում ուզեցի: Հարցնում է՝  շա՞տ շտապ է, աում եմ՝ այո: Ասում է, գնա իմ ֆեյսբուքյան լայվը նայիր, հետո կզանգես: Հիշեցնում եմ, որ ինքն ինձ արգելափակել է: Ասաց՝ կբացեմ: Ես նստում նայում եմ իր լայվը, հույս ունենալով, որ այդ օրհասական օրը՝  կապիտուլիացիայից հետո, նա կոնկրետ քայլերից կխոսի: Բայց, ի զարմանս ինձ, տեսնում եմ՝ ինքը խոսում է ժողովրդավարությունից: Կապօտոիլացված երկրում ի՞նչ ժողովրդավարություն, այն էլ այն դեպքում, երբ ինքը մեծ դիկտատոր է: Մեզ այդ օրը պետք էր երկրում հաստատել ազգային դիկտատուրա: Իսկ հայրիկյանը կտեր է տալիս, արածացնում մարդկանց: Նորից զանգեցի, հանդիպում ուզեցի, մերժեց, ու ասացի՝ թքած ունեմ ապրածդ կյանքի վրա… Ես այդ օը հասկացա, ով է Հայրիկյանը, նույնիսկ արդեն կասկածում եմ, որ  հենց ինքը ԿԿԲ-ի գործակալ է:

— Դուք հիմա շատ աղմկոտ հայրարարություն եք անում: Մարդը անկախության գաղափարակիր է, ազատազրկված է եղել իր գաղափարների համար: Հիմա այդպիսի՞ կարծիք, ԿԿԲ-ի գործակա՞լ:

— Ես չեմ ուրանում մեր անցած ճանապարհը, իրենից շնորհակալ եմ, որ ինձ տվել է անկախական լավ գիտելիքներ: Հայաստանում ինձ համար որպես քաղաքական գործիչ կար մի մարդ, Պարույր Հայրիկյանը, որի հետ ես չեմ կարող քաղաքական բանավեճի մեջ մտնել: Բայց, նա այնքան փորձված աղվես է, որ իմ նման քաղաքականանապես ու հեռատես  հասուն մարդուն երկար տարիներ  կարողացավ խաբել, եւ, ոչ միայն ինձ: Այո, ազատազրկվել է, հենց այնտեղ էլ նրան մշակել են: Նա կարողացավ ԱԻՄ-ի նման հզոր կուսակցությունը դարձնել հավանոց, նվիրյալ, գաղափարական ԱԻՄ-ական լավ տղաները հերթով դուրս եկան կուսակցությունից: Հիմա նրա կողքը մարդ չի մնացել, մի երկու հավեր են, բոլորին ճանաչում եմ, ինքն էլ՝ աքլորը:  Այո, ազատազրկվել է, բայց Հայրիկյանը հո Նժդեհ չի՞, հետո ինչ, որ մեկ-մեկ դբա Նժդեհը բաներ է ասում: Էդ մենակ Նժդեհը կարող էր ռուսական բանտում մեռներ, բայց չհանձնվեր:

Շարունակելի…