HayPress.am-ը Շարունակում է հարցազրույցը նախկին ԱԻՄ-ական, արցախյան երկու պատերազմների մասնակից Սարգիս Մելքոնյանի հետ: Հարցազրույցի սկիզբը կարդացեք այստեղ https://haypress.am/?p=5243
— Ընդդիմությունը կարո՞ղ էր, չէ՞, ինչ-որ բան փոխեր, Արցախը պահեր, եթե Փաշինյանը հեռանար 2020-ի նոյեմբերի 9-ից հետո:
— Այո, կարող էր, բայց Փաշինյանը հենց այնպես չէր հեռանա: Նրան այլ կերպ պետք է հեռացնեին ՝ ցանկացած եղանակով: Ազգի դավաճանին կարող էր այսպես ասած՝ հեռացնել Քոչարյան Ռոբերտը, բայց չարեց, ինչու՞:
— Առանց այն էլ Քոչարյանին օդում շատ բաներում են մեղադրում՝ մարտի մեկ, հոկտեմբերի 27 եւ այլն: Թեեւ վեց տարի է իշխանության են, եւ բոլոր լծակներ իրենց ձեռքին են, մինչեւ հիմա չկարողացան հիմնավորեն նրա մեղքերը: Հիմա էլ նո՞ր «գործ» վերցներ Քոչարյանը, ազգի, աշխարհի կողմից դա կներվե՞ր իրեն, եթե, Ձեր ասած՝ ցանկացած եղանակով հեռացներ Փաշինյանին…
— Այո, պետք է վերցներ: Եթե ազգիս, երկրիս փրկության համար պետք լինի, ես ք..ք էլ կմաքրեմ, կնկարեմ ու կտարածեմ, մենակ թե ազգիս, երկրիս փրկություն լինի: Դա էլ ասեմ, որ իմ ատամնաշարը փշրել են Քոչարյան Ռոբերտի օրոք: Բայց ես հիմա ասում եմ՝ ղուրբան էդ օրերին, որ իմ ատամնաշարը ջարդվեց, բայց երկիրը երկիրը էր: Նրա ամենամեծ սխալն այն էր, որ Լեւուն Տեր Պետրոսյանին պատասխանատվության չենթարկեց իր զավակի հետ միասին: Քոչարյանի ժամանակ երկիրն ամուր էր, պաշտպանված, ապահով: Ոչինչ, որ ասֆալտը քիչ էր: Որ սրանք ասֆալապաշտ են, ասֆալտն անում են ու երկիրը տալիս թշնամուն, ու՞մ ա պետք: Քոչարյան Ռոբերտը ճիշտ է, բոլշեւիկ է՝ իր ամեն ինչով, բայց ազգի դավաճան չէ, երկիր հանձնող չէր, երկիրը պինդ պահող տղա էր: Հայաստանը իր՝ գուբերնիայի կարգավիճակով անգամ ավելի ուժեղ էր, քան՝ հիմա: Ես անկախական, ցեղակրոն մարդ եմ, բայց այն ինչ որ տեսնում եմ, արդեն վերջն է: Նույնիսկ Կարեն Դեմիրճյանի՝ սովետի օրոք մենք ավելի ազգային ենք եղել, քան հիմա:
— Իսկ Քոչարյանի օրոք ինչու՞ ջարդեցին Ձեր ատամնաշարը:
— Ինձ մոտ քաղաքական հալածանքերը նորություն չեն: Ես ԱԻՄ-ից էի: Իսկ ԱԻՄ-ը մեր տարածքում շատ ձայներ էր տանում, ինչը դուր չէր գալիս Քոչարյանենց: Ամեն ընտրությունից հետո ինձ տանում էին Գուգարքի բաժին, ծեծում: Ճաճոյի Էդոն էր իր տղերքով գալիս իմ վրա: Ես արդեն գիտեի, որ ամեն ընտրությունից հետո ինչ է լինելու ինձ հետ: Բայց, միեւնույնն է, Հայրիկայնը մեր տարածքում շատ ձայներ էր տանում, նա լուրջ քաղաքական գործիչ էր:
— Որքան գիտեմ, հիմա Ձեր եւ Հայրիկյանի հարաբերությունները վատ են:
— Այո…
Շարունակությունը կարդացեք հաջորդիվ…
