ԱՄՆ-ում մոլեգնած հրդեհը շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Արդեն, երբ անակնկալ հրդեհի առաջին սթրեսայաին հոգեվիճակից մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս, սկսում են գտնել հարցի պատասխանը, թե՝ ինչպե՞ս եղավ, ինչու՞ եղավ, այստեղ միայն բնությու՞նն էր գործում, թե՞ մարդկային գործոն էլ կա: Ոմանք էլ աղետը կապում են Աստծո հետ, համոզմունքով, որ ԱՄՆ-ն պատերազմներ ու ավերածություններ «արտահանող» երկիր է, Աստված նույն համանման աղետ ուղարկեց այդ երկրին:
Քանի որ հեռացող նախագահ Ջո Բայդենն իր հեռանալուց առաջ պատերազմի օջախներ է թեժացնում աշխարհի տարբեր կենտրոններում եւ ակնհայտորեն ուզում է Թրամփին «ժառանգել» ո՛չ խաղաղ եւ ո՛չ կայուն ԱՄՆ, շատերը հրդեհը կապում նրա «սեւ ձեռքերի» հետ: Նման վարկածի է հակված նաեւ Թրամփը:
«Դուք այնտեղ շատ դեմագոգներ կունենաք, որոնք կփորձեն օգտվել դրանից»,- ասել է Բայդենը հրդեհների մասին:
Նահանգապետ Նյուսոմը, որին նորընտիր նախագահը մեղադրում է աղետի մեջ, Թրամփին հրավիրել է այցելել Լոս Անջելես և իր հետ ուսումնասիրել ավերածությունները:
«Այս մեծ երկրի ոգով մենք չպետք է քաղաքականացնենք մարդկային ողբերգությունը կամ կողքից ապատեղեկատվություն տարածենք»,- ասել է Նյուսոմը։
Սովորաբար անտառային հրդեհները տեղի են ունենում բնական ճանապարհով, սակայն գիտնականներն ասում են, որ մարդու կողմից առաջացած կլիմայի փոփոխությունը փոխում է եղանակը և փոխում է հրդեհների դինամիկան:
Հարավային Կալիֆորնիայի երկու խոնավ տարիները իրենց տեղը զիջել են շատ չորին: Հրդեհի արագ տարածմանը նպաստում էին ուժեղ ու չդադարող քամիները: Այլ հարց է, թե ինչու կրակը չմարվեց հենց սկզբնական փուլում…
