ԼԵՀ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

 Լեհաստանում բողոքի ալիք է բարձրացրել երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի որոշումը՝ չձերբակալել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, եթե նա այցելի Լեհաստան: Ուրբաթ օրը հարյուրավոր մարդիկ երթի են դուրս եկել Վարշավայում՝ բողոքելու Լեհաստանի կառավարության որոշման դեմ՞

Ցուցարարները հավաքվել են նախագահական կանցլերի շենքի մոտ՝ ծածանելով պաղեստինյան դրոշները և Նեթանյահուի դեմ կարգախոսներով պաստառներ։

Ամբոխը վանկարկել է  «ձերբակալել Նեթանյահուին»,  ինչպես նաև մեղադրանքներ, որ Տուսկը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան  «պաշտպանում են ցեղասպանությունը»:

Քանի որ ՄՔԴ-ն չունի որևէ ոստիկանական ուժ կամ սեփական հարկադիր կատարման իրավասություն, այն հիմնվում է Հռոմի կանոնադրությունը ստորագրած երկրների վրա՝ իր օրդերները կատարելու համար: Լեհաստանը ստորագրեց պայմանագիրը, իսկ Իսրայելը՝ ոչ: Նեթանյահուն հերքել է ռազմական հանցագործությունների մեղադրանքները և վերահաստատել, որ հրեական պետությունը չի ճանաչում դատարանի իրավասությունը։