«Արեւմտյան ադրբեջանիցներն իրավունք ունեն վերադառնալ Հայաստան». Ալիեւ

Ալիեւը  ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է.«Լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչներին։ Ինչքան գիտեմ, պատրաստ են գնալ Էրիվան։ Արևմտյան ադրբեջանցիներին առանց պատճառի վտարել են Հայաստանից, նրանք բոլոր իրավունքներն ունեն վերադառնալու… Այսօր Հայաստանն իրեն դիրքավորում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող երկիր։ Թող նա դա հստակ ցույց տա»,- ասել է Ալիևը:

Ալիևը վստահություն է հայտնել. «Այդ հարցը չի հանվի օրակարգից, քանի դեռ ադրբեջանցիները ապահով չեն  տեղակայվել  Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արևմտյան Զանգեզուրում»։