Ալիեւը հեգնում է Փաշինյանի՝ «խաղաղության աղավնու» դերը…

Եերեկ ասուլիսի ժամանակ Ալիեւն ասել է.«Հայաստանի ներկայիս ղեկավարը, ինչպես արդեն ասացի, ցանկանում է ներկայանալ խաղաղության աղավնու կերպարով։ Բայց տեսեք նրա ելույթները 2018-2019 թվականներին, որոնք հիմա ոչ ոք չի ցանկանում հիշել։ Նույնիսկ նրա ընկերները Ֆրանսիայում չեն ցանկանում ուրանալ նրան։

Այսինքն՝ այնտեղ կա ֆաշիզմի գաղափարախոսություն, և դրա կրողները ոչ միայն ընդդիմությունն են, այլ նաև Հայաստանի իշխանությունը։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք պարզապես չենք դիտելու սա։ Հայաստանը պետք է դադարեցնի զինվելը»: