HayPress.am-ը Լիբանանում տիրող իրավիճակի շուրջ զրուցել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի հետ:
— Պաշտոնական տվյալները փաստում են Լիբանանում զոհերի ու վիրավորների թվի աճի մասին: Իրավիճակն այս դրությամբ ինչպիսի՞ն է:
— Փեյջերների եւ ռացիաների հավաքական պայթյուններից հետո կարելի է արձանագրել, որ ռազմական բախումների որակի որոշակի փոփոխություններ են գրանցվել այն առումով, որ ռազմական գործողությունների աշխարհագրությունն է ընդլայնվել: Հիմա միայն հարավային Լիբանանը չէ հարձակման ենթարկվում. Բեյրութի հարավային արվարձաններն են, Բեթայի շրջանն է, տարբեր տեղեր են:
— Կարծես թե՝ խաղաղ բնակավայրերը նույնպես դարձել ռազմական թիրախ:
— Թիրախ են այն տեղերը, որտեղ «Հեզբոլան» հենակետեր ունի: Թիրախները երկու հիմնական ուղղությամբ են. առաջինը ռազմական օբյեկտներն են, երկրորդը, որտեղ «Հեզբոլայի» հեղինկավոր պատասխանատու դեմքերն ու ղեկավարներն են: Երբ դրանց ուժգին հարվածներ են հասցնում, բնականաբար դրանից շրջապատը տուժում է, տուժում են խաղաղ քաղաքացիներ, անչափահաս երեխաներ, կանայք: Ռազմախաղի կանոնների փոփոխություններ են նկատվում՝ ավելի ուժգին եւ ավելի ծավալային ու աշխարհագրության փոփոխությամբ: Չէի ասի, թե քաղաքների ու բնակավայրերի հրթիռակոծում է այնպես, ինչպես Գազայում: Ի տարբերություն Գազայի պատերազմում կիրառվող մեթոդների, այստեղ դեռեւս թիրախային տարբեր շրջաններ եւ օբյեկներ են: Բայց շրջապատը, բնականաբար, տուժում է:
— Այսինքն, միտում չե՞ք տեսնում խաղաղ բնակիչներին այդտեղից տեղահանելու:
— Չէ, տեղահանման միտումը կա, որովհետեւ Իսրայելը հայտարարել է, որ ինքը առաջադրանք ունի հյուսիսային Իսրայելի անդորրն ու անվտանգությունը վերականգնել եւ այնտեղ վերադարձնել այնտեղից տեղահանված իսրայելցիներին: Դա ինքնին ենթադրում է դեպի հարավային Լիբանան որոշակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում կտեղահանվի հարավային Լիբանանի ժողովուրդը: Միտումը կա տեղահանելու, խուճապային մթնոլորտ ստեղծելու եւ նաեւ անապահով կացությունների առաջացումով: Իսրայելը սպառնացել է՝ որտեղ «Հեզբոլան» հենակետեր ունի, պետք է խփեն, եւ հորդորել է ժողովրդին՝ շտապ լքել այդ տարածքները:
— Շարքային քաղաքացին, լիբանանցին գիտի՞, թե որտեղ են «Հեզբոլայի» հենակետերը, ռազմական կենտրոնները, որ լքի դրանք:
— Գիտե՞ք, ընդհանրապես շիա ազգաբնակչոթյամբ բնակեցված համայնքներում «Հեզբոլան» կենտորններ ունի: Իհարկե, մարդիկ չգիտեն, թե որտեղ են պահվում ռազմամթերքը: Բայց հայտնի է, որ շիա ազգաբնակչության համայնքի ամենագլխավոր ուժն է Հեզբոլան: Հետեւաբար, հիմնականում պոտենցիալ թիրախ են այն վայրերը, որտեղ բնակեցված է շիա համայնքը:
— Այժմ այդտեղ զանգվածային տեղահանում է: Մարդիկ գնում են երկրից դու՞րս, թե՞ Լիբանանի այլ բնակավայրեր:
— Հիմա Լիբանանից դուրս գալու միջոցները սահմանափակ են: Ավիաընկերությունները իրենց թռիչքներն առկախել են: Լիբանայնան ավիաընկերությունը աշխատում է, բայց՝ ոչ բոլոր ուղղություններով: Սիրիան հայտարարել է, որ իր դռները բաց են լիբանանցի փախստականների համար: Հետաքրքիր է՝ շուրջ մեկուսկես միլիոն սիրիացի փախստականներ ապաստանել են Լիբանանում: Հիմա Սիրիան ինքն է դռները բացում լիբանանցի փախստականների համար: Մոտ հինգ հազար լիբաննացի գնացել է Սիրիա: Բայց մոտ 100 հազարը ապաստանել են երկրի այլ տարածնքերում: Անօդաչու սարքերը, օդային հարվածները, հրթիռակոծումներ որերորդ օն է՝ այստեղ այս իրավիճակն է:
— Հայերով բնակեցված համայնքները ի՞նչ իրավիճակում են:
— Լիբանանի հայկական համայնքով բնակեցված վայրերը հեռու են ռազմական գործողություններից: Այստեղ համախմբվել են սփյուռքյան երեք կուսակցույուններների ներկայացուցիչները, հատուկ նիստ են անցկացրել՝ թե ինչ պետք է անեն հատուկ իրավիճակներում: Հայ Բարեսիրական ընկերություններն են համախմբվել, քանի որ վտանգ կա նաեւ սոցիալական խնդիրների սրման՝ հացի, ջրի, հոսանքի: Այդ բոլորը խնդիրները կանխելու, տարբեր սցենարների պատրաստվելու համար հայկական համայնքը ինքնակազմակրեպվում է: Դեսպանի, դեսպանական անձնակազմմի հետ միշտ նման խորհրդակցույուններ անցկացվում: Դրանք փակ խորհրդատվություններ են, քանի որ դրանց մասին բարձրաձայնելը խուճապ կառաջացնի: Բայց ճգնաժամաի խորացման դեպքում, կարծում եմ, ճիշտ համակարգում կլինի:
Նաիրա Վանյան
