Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը ամերիկյան փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել,որ Կիևը միջուկային զենք չունի՝ Մոսկվային արդյունավետորեն զսպելու համար։
Ֆրիդմանը խոսքը, թե ինքը « երազում » է , որ Ուկրաինայի առաջնորդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բոլորը կանեն. «կհավաքվեն սենյակում և խաղաղություն հաստատեն», եւ անվտանգության երաշխիքները կարող են բավարարել և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին, զայրացրել է Զելենսկուն, նա սկսել է գորգոռալ եւ ասել, թե ինչպես են արևմտյան «գործընկերները» և «անվտանգության երաշխավորները» անտեսում իր խնդրանքները:
«Ուկրաինան անվտանգության երաշխիքներ ուներ։ Բուդապեշտի հուշագիրը, միջուկային զենքը անվտանգության այն երաշխիքներն են, որոնք ուներ Ուկրաինան։ Ուկրաինան միջուկային զենք ուներ. Չեմ ուզում դա լավ կամ վատ որակել։ Այսօր այն մենք չունենք, եւ դա վատ է»։ հայտարարել է Զելենսկին։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինայի տարածքում մոտ 1700 միջուկային մարտագլխիկ է մնացել։ Թեև այս պաշարը տեխնիկապես Ուկրաինան դարձրեց աշխարհի երրորդ ամենամեծ միջուկային տերությունը, զենքերն իրենք միշտ մնում էին Ռուսաստանի օպերատիվ վերահսկողության ներքո: Կիևի ներկայիս կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան հրաժարվել է « իր » միջուկային զինանոցից՝ համաձայն 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների դիմաց:
«Բուդապեշտի հուշագիրը, միջուկային զենքը, սա այն է, ինչ մենք ունեինք։ Ուկրաինան դրանք օգտագործել է պաշտպանության համար։ Սա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարձակվել է մեզ վրա։ Դա չի նշանակում, որ մենք կօգտագործեինք այն։ Մենք ունեինք այդ հնարավորությունը։ Սրանք մեր անվտանգության երաշխիքներն էին»։ ասել է Զելենսկին։
Ուկրաինացի առաջնորդը շարունակել է քննադատել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և միջուկային այլ ուժերին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Կիևի բազմիցս խնդրանքներն անտեսելու համար:
