Թուրքիան ամրացնում է դիրքերը. ռազմական նոր ուժեր են տեղակայվում Սիրիայում

Թուրքական վերնախավում քննարկվում է Սիրիայի նոր կառավարությանը թուրքական ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը։

Անկարան ծրագրում է բարձրաստիճան սպաներ ուղարկել Հալեպի և Դամասկոսի ռազմական դպրոցներ։

Շարունակվում են բանակցությունները՝ Հոմսում թուրք զինվորականներ տեղակայելու և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ հակաօդային պաշտպանության վարժանքներ կազմակերպելու համար Անկարայի մտադրությունը:Բանակցություններ են ընթանում սիրիացի պաշտոնյաների հետ ապագա ռազմական կապերի բնույթի շուրջ։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիայի նոր կառավարությանը Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին իսկ օրերին։

«Թուրքիան մի շարք երկրների հետ ունի պայմանագրեր ռազմական համագործակցության և ռազմական պատրաստության վերաբերյալ: Եվ եթե սիրիական նոր վարչակազմը համապատասխան խնդրանք ներկայացնի, մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը»,-ընդգծել է Գյուլերը։