Աստված Ռուսաստանի հետ է. Պուտին

«Աստված Ռուսաստանի հետ է.-, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ Մոսկվան կհաղթի Ուկրաինայի հետ իր հակամարտությունում։

Պուտինը հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։

Հարցին, թե հավատու՞մ է, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին Ռուսաստանի հաղթանակով, նա ասաց. «Ես հավատում եմ Աստծուն: Եվ Աստված մեզ հետ է»:

Նա հերքեց տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը ծրագրում է առաջարկել հակամարտության սառեցում ներկայիս ճակատի երկայնքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետաձգման դիմաց:

Պուտինն ասել է, որ հետաձգումն առաջին անգամ առաջարկել է հեռացող նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին՝ հավելելով, որ այն ժամանակ ԱՄՆ-ին ասվել է, որ դա անընդունելի է Մոսկվայի համար։

«Մենք նույնպես ձգտում ենք դադարեցնել հակամարտությունը»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ 2025 թվականի Ռուսաստանի «թիվ մեկ նպատակը» մարտի դաշտում հաղթանակների հասնելն է։