էրդողանի հերթական քաղաքական դեմագոգիան

«Ցավոք, աճող հակամարտությունների, ճգնաժամերի և պատերազմների պայմաններում գլոբալ անվտանգության և կայունության ապահովման համար պատասխանատու կառույցները չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասել է Էրդողանը դեկտեմբերի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում D-8 11-րդ գագաթնաժողովում իր ելույթում։ .

«Միջազգային կազմակերպությունները, որոնց հանձնարարված է խաղաղություն և անվտանգություն ապահովել, չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները աճող հակամարտությունների և պատերազմի պայմաններում, հայտարարել է Էրդողանը, կոչ անելով D-8  անդամներին՝ կանգնել Սիրիայի ժողովրդի կողքին, քանի որ երկրիը կառուցում է նոր ապագա:

Այո, էրդողանը ճիշտ է ասում, որ այն կառույցները, որոնք ստեղծված են խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար, չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները: Սակայն, Թուրքիայի առաջնորդը չի անկեղծանում, որ նաեւ ի՛ր կողմից հրահրած պատերազմների ու աղետների դեմ են անզոր միջազգային կառույցները. եթե Թուրքիան որոշում է պատերազմել, պատերազմում է, եթե նպատակ ունի գրավել այլ երկրների տարածքներ, գրավում է, ու ոչ ոք իր ձեռքը չի բռնում…