«Սոցիալական ցանցերում Սիրիայի նախկին նախագահի եղբոր՝ Մահիր ալ-Ասադի՝ Իրաքի տարածքում գտնվելու մասին լուրերը կեղծ են», — պետական լրատվամիջոցներին ասել է Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչ Միքդադ Միրին։
Բաշար ալ Ասադի եղբայրը նրա նրա աջ ձեռքն էր, 4-րդ զրահապատ դիվիզիայի ղեկավար: Մահիր ալ-Ասադի ճակատագիրը մնում է անհայտ:
Իրաքի պաշտոնական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մահիր Ասադը փախել է Սիրիայից և այժմ բնակվում է Իրաքում՝ Սուլեյմանիա նահանգում: Աղբյուրները պնդում են, որ նրան ապաստան է տվել Քրդստանի հայրենասիրական միության (ՔԱԿ) առաջնորդ Բաֆել Թալաբանին։ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել հրապարակումները։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ լուրեր են ի հայտ եկել, որ Մահիր Ասադը գտնվում է Ռուսաստանում, ուր նա ժամանել է ուղղաթիռով Իրաք տեղափոխելուց հետո։
