Ի՞նչ կապ ունի Գուրգեն Արսենյանը Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքի հետ

Euromedia24.com-ը օրեր առաջ լուր էր հրապարակել, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ԱԳՆ է ներկայացրել Ռուսաստանի հայերի «սև ցուցակը», որոնց մուտքը երկիր, նրա կարծիքով, պետք է արգելվի։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի հայերի միության ակտիվիստներ են, լրագրողներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ։

 Երեկ էլ պարզ դարձավ, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։
 Դեռեւս պարզ չէ, Անդրանիկ Միհրանյանի անունը եղե՞լ է Գուրգեն  Արսենյանի ներկայացրած  «սեւ ցուցակում», թե՞  դա պարզապես «զուգադիպություն» էր…