Ադրբեջանցի գրողն իր գրքում գովաբանել է Փաշինյանին ու նրա՝ «Իսկական Հայաստանի» թեզը

 Բաքվում հրատարակել է  Ադամ Իսմայըլ Բաքուվիի հայերեն՝ «Անդրաշխարհի դատարանը. Սուտի 17 ակնթարթ» գիրքը: Գրքի ընդհանուր բովանդակությունն այն է, որ հայերն, իբր,  ահաբեկիչներն են, որոնք արտաքին սփյուռքի եւ միջազգային ահաբեկչական կենտրոններից ուղղորդվելով, հարավային Կովկասում մշտապես լարվածություն են ստեղծում, որը ընկղմվել է հազարավոր մարդկանց ողբերգության և տառապանքների անդունդը: Ադեմ Բաքուվին, ըստ ադրբեջանական մեդիայի, հույս ունի, որ իր այս աշխատանքը «հայ ժողովրդի համար գործիք է դառնալու իր պատմության մութ էջերը վերաիմաստավորելու, մարդկային հասարակության նման արմատական ​​և քաղաքակրթական սկզբունքներից հեռու թուրքաֆոբիայի և մարդատյացության դրսևորման քննադատական ​​տեսակետը զարգացնելու համար»։ Նա գրքի սկզբում տպագրված հայ ընթերցողին ուղղված իր խոսքում գրում է. «Խաղաղ համակեցությունն այլընտրանք չունի։ Խաղաղությունը մնայուն արժեք է, մարդկության նորմալ քաղաքակիրթ վիճակ, ժողովուրդների հանգիստ, հանդուրժող համակեցության կոչ և ապահովում է մեր ժողովուրդների հետագա սերունդների պաշտպանությունը…Սակայն ծայրահեղական, ծայրահեղ ազգայնական ուժերը հայ ժողովրդի մեջ սերմանում են հարեւան ժողովուրդների նկատմամբ վանդալիզմի գաղափարները։ Մի՞թե հայ ժողովուրդը չի պարտվում՝ ընկնելով այս գաղափարների զանգվածային էյֆորիայի մեջ։ Մենք՝ ադրբեջանցիներս, միշտ հարգել ենք մեր հարևաններին, փորձել ենք լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ… Պատահական չէ, որ մեր ամենահայտնի գրողների ստեղծագործություններում առանձնահատուկ հարգանքով են գովում հայ ժողովրդի ականավոր, աշխատասեր մարդկանց»: Այնուհետեւ հեղինակը հույս է հայտնում, որ հայերը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից.«Հայերը, ովքեր իրենց հոգիներում պահպանել են մարդասիրության, մարդասիրության և արդարության գոնե մի մասնիկ, պետք է ներողություն խնդրեն ադրբեջանական ժողովրդից ահաբեկչության հիմքի վրա կատաղած իրենց հայրենակիցների վայրագությունների համար։ Եվ այս ներողությունները կմոտենան հայ ժողովրդի մեջ տասնամյակներ շարունակ աճեցված զայրույթի զգացմունքները»…

 Հեղինակն անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանին.«Անկասկած, այս աշխատության հիմնական թեզերը կարող են ըմբռնում գտնել հայ ժողովրդի ողջամիտ հատվածի մոտ և երկրի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչի համատեքստում, որ հայ ժողովուրդն առաջնորդվի «իսկական Հայաստան» սկզբունքով. և ոչ թե առասպելական «…ծովից ծով»: