Փաշինյանը Հայաստանը տանում է ուկրաինացման ճանապարհով

Եվ այսպես, Հայաստանի այսօրվա իշխանությունը շարունակում է երկիրը տանել արկածախնդրությունների: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում վերաձեւվվում է աշխարհի քարտեզը, հզոր երկրներ են պատերազմների ճիրաններում կործանվում, մյուսները մեծացնում են իրենց աշխարհագրական տարածքները: Աշխարհի հզորները, գերտերությունները իրենց «խաղն» են առաջ տանում, իրենց մեծ կռիվերն ունեն, որոնց արանքում ոչնչանում են փոքրերը, հատկապես նրանք, որոնք հարկի-անհարկի իրենց ոտնատակ են գցում հզորների կռվում:

Ինչպես գիտենք, օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր ԱՄՆ: Ըստ պաշտոնական հաղորդագրության,  Պենտագոնում նրան ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը և նրա հետ քննարկել Հայաստանի կանոնավոր բանակում իրականացվող բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։ Պապիկյանի հավաստմամբ, ԱՄՆ-ի հետ փոխգործակցության առաջնահերթ ուղղություններն են մարտական ​​պատրաստությունը, ենթասպաների պատրաստման ինստիտուտի զարգացումը, ռազմական կրթության մակարդակը և այլն։ Լլոյդ Օսթինը նախարար Պապիկյանի այցն ԱՄՆ «պատմական» է անվանել, հավելել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը (բնականաբար՝ Ռուսաստանից – խմբ.) և պատրաստակամություն է հայտնել շարունակել բարեփոխումները Հայաստանի զինված ուժերում։

Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները գնալով ավելի հաճախ են այցելում Երևան: Հայաստանի պաշտպանության նախարարություն է գործուղվել Պենտագոնի հատուկ ներկայացուցիչը, որը «վերահսկում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ռազմական բարեփոխումների իրականացման գործընթացը»։

Պապիկյանի այցը ԱՄՆ համընկել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ, որում կրկին քննարկվել է այս կազմակերպությունում Երեւանի գործունեությունը կասեցնելու հարցը։ Իսկ գագաթնաժողովից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ հասել են «անվերադարձի կետին»։ Ինչը դիտորդների կողմից մեկնաբանվեց որպես, ըստ էության, Երևանի մերժում վերադարձնել Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հովանու ներքո։

Իսկ ինչու՞ է Հայաստանի իշխանությունը մի ոտքով ՀԱՊԿ-ում, մյուս ոտքով՝ դրանից դուրս: Ո՛չ պաշտոնապես դուրս է գալիս, ո՛չ էլ մնում է լիարժեք անդամ: Գավառական շուստրիությամբ աչքի ընկնող փաշինյանախումբը սպասում է, որ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից ստանան անվտանգության երաշխիքներ, նոր պաշտոնապես դուրս գան կառույցից: Ու, իրենց թվում է, թե  ՀԱՊԿ-ում նստածները չեն հասկանում իրենց ետին մտքինը: Իսկ եթե ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն մերժեն Հայաստանին, ի՞նչ է լինելու «գնացած-ետ եկածի» իրենց կարգավիճակը:

Նորից գնանք Պենտագոն ու  խոսենք այն սպասելիքներից, որոնք ունի այսօրվա իշխանությունը: Հայաստանը ԱՄՆ-ին պետք է միայն իր աշխարհաքաղաքական կռիվները ՌԴ-ի հետ առաջ տանելու համար: Հայաստանը ԱՄՆ-ի համար ոչ կարեւոր  մի երկիր է, որի խնդիրներն ու ապագան ամենեւին էլ չի մտահոգում ամերիկյան որեւէ պաշտոնյայի: ԱՄՆ-ն չի մտնելու Հայաստանի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի որեւէ հակամարտության մեջ, չի միջամտելու, եթե ագրեսոր պետությունները հարձակվեն Հայաստանի վրա: ԱՄՆ-ին պետք է միայն Հայաստանի տարածքը՝ իր ռազմական ներկայությունն այստեղ ապահովելու եւ այստեղից ՌԴ-ին հարվածելու համար՝ Հայաստանը դարձնելով ռազմական գոտի, պատերազմի դաշտ: Ուկրաինայի վիճակը՝ վկա:  Զելենսկին էլ էր ժամանակին մեծ հույսեր կապում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ԵՄ-ի հետ, որ եթե ինքը «ջիգրայրով» պատերազմի Ռուսաստանի դեմ, ապա ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն իրենց դռները լայն կբացեն ու ծաղկեփնջերով Ուկրաինային կընդունեն իրենց ընտանիք: Սակայն, ՆԱՏՕ-ն վերջերս  բացահայտ ասաց, որ նման ծրագիր չկա, իրենք միայն զենք կտան, որ Ուկրաիան մինչեւ վերջին ուկրաինացին կռվի ՌԴ-ի դեմ: ԵՄ մտնելու հարցն էլ  դեռ օդում կախված է կիսամեռ Ուկրաինայի համար: ԱՄն-ն փող ու զենք չի խնայում՝ այդ երկրում արյան հեղեներն առատացնելու համար, իսկ այդ արյունը միան ռուսներինն ու ուկրաինացիներինն է…

Նույն մոլորության մեջ է նաեւ Հայաստանի այսօրվա  արկածախնդիր իշխանությունը: Ինչի՞ վրա է հույսը դրել՝ նման խաղերի մեջ մտնելով, ՆԱՏՕ-ի՞, որը գլխավոր ֆինասնավորողներից մեկը Թուրիքան է, ԵՄ-ի՞, որտեղ դեռ տեղ չունեն անգամ երկար ու քարքարոտ ճանապարհ անցած, բայց «քննություններից կտրված» Վրաստանն ու Ուկրաինան:

ԱՄՆ-ն նաեւ ՀՀ ոստիկանությունն է բարեփոխում: Իսկ հունիսի 12-ին, երբ ԱԺ-ի առջեւ լուսաձայնային նռնակներ նետվեցին ցուցարարների մեջ եւ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան, ԱՄՆ-ն իր գոհունակությունը հայտնեց իր իսկ բարեփոխումներից, քանի որ այդ ոստիկանությունը պահպանում է իր խաղերի մեջ մտած փաշինյանախմբին: Հիմա էլ, թե բա՝ բանակն են բարեփոխում…

Ռուսաստանը պարբերաբար զգուշացնում է Հայաստանին՝ ամերիկյան խոստումների մասին ավելորդ պատրանքներից: Չմոռանանք, որ հայ-թուրքական սահմանին այսօր կանգնած է ռուսական ռամաբազան: ԱՄՆ-ի այս խոստումներն ու ՌԴ-ի կողմից հնչեցված, բայց փաշինյանախմբիի կողմից անտեսված զգուշացումները Հայաստանին լավ տեղ չեն տանում…Դեռ ավելին, Հայաստանն ավելի վատ վիճակում կարող է հայտնվել, քան Ուկրաինան.  այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ Փաշինյանը Հայաստանի դռները լայնորեն բացել  է թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ: Այստեղ արդեն ուրվագծվում է Սիրայի ճակատագիրը…

Նաիրա Վանյան