Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայում ապրող սիրիացիները, ովքեր իրենց երկիրը լքել էին Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, հիմա սկսել են վերադառնալ իրենց երկիր: Այս երկու օրերի ընթացքում Սիրիա- Թուրքիա սահմանին մեծ կուտակումներ ու հերթեր են՝ տուն վերադարձող սիրիացիների հերթերը:
Կուտակումները կանխելու նպատակով ժանդարմերիայի խմբերը սահմանից մոտ 5 կիլոմետր (3,1 մղոն) հեռավորության վրա ստեղծել են առանձին հսկիչ կետ:
Այս կետում ստուգումներից հետո սիրիացիները, որոնք իրավասու են համարվել հատման համար, ուղղորդվում են դեպի C սահմանային դարպաս:
Կամավորների վերադարձը սկսվել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերի խոշոր հարձակումը տապալեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և ստիպեց նրան լքել երկիրը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, հակամարտության ընթացքում Թուրքիա է տեղափխվել 3 միլիոն սիրիացի:
