ԵԱՀԿ-ն առաջին անգամ կգլխավորի ազգությամբ թուրք դիվանագետ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել թուրք բարձրաստիճան դիվանագետ Սինիրլիօղլուն: Նրան կողմ են քվեարկել բոլոր 57 անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը: 

 Այդ մասին հայտարարվել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ նիստում, որը տեղի է ունեցել Մալթայում դեկտեմբերի 6-ին և 7-ին։ Դեսպան Սինիրլիօղլուն ամենափորձառու թուրք դիվանագետներից է, որն ունի ավելի քան 40 տարվա դիվանագիտական ​​փորձ։

Թուրքական  լրատվամիջոցներն ու քաղաքական վերլուծաբանները կարեւորում են այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում թուրք դիվանագետի՝ նման պաշտոնում նշանակելը: 

 Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը Սինիրլիօղլուին շնորհավորական ուղերձում ասել է.«Այս որոշումը, որն ընդունվել է Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից 57 մասնակից անդամների հավանությամբ, վկայում է Թուրքիայի ազդեցիկ դերի մասին միջազգային հարթակում և համագործակցության վրա հիմնված դիվանագիտական ​​մոտեցման հաջող արդյունքների մասին:Վստահ եմ, որ դեսպան Սինիրլիօղլուն կգերազանցի այս կարևոր դիրքում և ավելի կշարունակի առաջ մղել ԵԱՀԿ առաքելությունը»:

Հայաստանը դեմ չի եղել այս պաշտոնում Սինիրլիօղլուի նշանակմանը։