Ուկրաինայի Զինված ուժերը կանգնած են Դոնեցկի շրջանի հինգ քաղաքների կորստի վտանգի առաջ՝ Չասովա Յարին, Կուրախովոյին, Պոկրովսկին, Միռնոգրադին և Վելիկա Նովոսելկային։ Այդ մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, զինվորական Եգոր Ֆիրսովը։
«Մենք վտանգի տակ ունենք հինգ քաղաք և հինգ քաղաք կորցնելու հավանականություն: Չեք կարող պատկերացնել, թե քանի անօդաչու թռչող սարքեր, փող, ջանք, քրտինքը և ամենակարևորը՝ մեր արյունն ու մարդկային կյանքը մենք կորցրինք՝ պաշտպանելով այս քաղաքներն ու այս դիրքերը»,- զինվորականի խոսքերն է մեջբերում Strana հրատարակությունը։
Ֆիրսովի խոսքով՝ ռուսներն այլևս չեն ձգում իրենց ուժերը առաջնագծի ողջ երկայնքով՝ կենտրոնանալով մի քանի հիմնական հատվածների վրա։
