Դասալիքներն են մեղավոր, որ պարտվեցինք

 Հաճախ, երբ լսում ենք Զելենսկու կամ նրա արբանյակների հայտարարությունները, ակամա զուգահեռներ ենք անցկացնում մեր «տեղական արտադրության» Զելենսկիների՝ Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների միջեւ.

«Ուկրաինայի իշխանությունները գնահատում են, որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտությունը սրվելուց հետո 1,2 միլիոն տղամարդ անօրինական լքել է երկիրը», ասել է Ուկրաինայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։

 Հարցազրույցում պատգամավորը մեջբերել է ներքին վիճակագրությունը: Բացի զորակոչից խուսափողներից, մոտավորապես 8 միլիոն Ուկրաինայի քաղաքացիներ օրինական ճանապարհով լքել են երկիրը, ասել է նա: Եվս 2 միլիոնը բնակվում էր Ուկրաինայի սահմաններից դուրս՝ նախքան հակամարտության սրումը, հավելել է Սկորոխոդը։

Ըստ պատգամավորի, տղամարդկանց զորակոչից խուսափելը  հիմնկան խոչընդոտն է Կիևի՝ պարտադիր զորակոչի միջոցով զորակոչի ուժեղացման պլանների համար՝ այս տարվա սկզբին զինվորական ծառայության համակարգի վերանայումից հետո:

Հ/Գ Հիշում ենք, որ  Աննա Հակոբյանը արցախյան պատերազմի պարտության մեղավորներ  նշանակեց «11 հազար դասալիքներին»: Հիմա էլ Զելենսկու իշխանությունն է որոշել պարտության մեղավոր հռչակել  դասալիքներին, այն պարագայում, երբ հանուն հայրենիքի զոհվածների թիվը ռուս-ուկրաինական պատերազմում  արդեն հատել է բոլոր տրամաբանական սահմանները…