Սփյուռքահայերի հետ զրուցելիս ակնհայտ է դառնում, որ նրանց չի գոհացնում Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքն ու գործելաոճը: Ասում են՝ Սինանյանը գալիս է ու հանդիպումներ ունենում միայն յուրային փոքր խմբակների հետ, որոնք հիմնականում դեռւես Նիկոլ Փաշինյանի համակիրներն են, կամ՝ գոնե, քաղաքականապես չեզոք մարդիկ: Ասում են՝ գալիս է, Փաշինյանին գովում-գովաբանում, գնում, բայց սփյուռքի ու սփյուռքահայի ոչ մի խնդրով չի զբաղվում: Նրա նպատակը, ըստ մեր կողմից հարցված սփյուռքահայերի, Հայաստանից օտարելն է այն մարդկանց, ովքեր դեմ են Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ Սինանյանը, ով Գլենդելի քաղաքապետի պաշտոնում հաճախ է շփվել Հրանուշ Հակոբյան նախարարի հետ, 2019-ին Սփյուռքի հանձնակատար դառնալուց հետո արդեն քննատադում էր նրան, ասում.«Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի աչքերին այսքան տարի թոզ է փչել եւ արդյունավետ չի աշխատել»:
Սփյուռքում հիմա շատերը խոստովանում են.«Կարոտով ենք հիշում Հրանուշ Հակոբյանի նախարարության տարիները, երբ ավելի ջերմ ու մտերիմ մթնոլորտ էր ստեղծվել սփյուռքահայի ու հայրենիքի միջեւ: Տիկին Հրանուշը սփյուռքին մոտենում էր մոր, կնոջ հոգատարությամբ: Ինչն , ավաղ այսօր չենք զգում: Տիկին Հրանուշին, ում ժամանակին քննադատում էինք՝ իր սովիետական աշատելաոճի համար , այսօր փնտրում ենք մոմով: Նա ընդունում եր սփյուռքի տարբեր գունավորումները, իրականությունները և մոտենում եր անխտիր բոլորին, որպեսզի մայր Հայաստանը դարձնի բոլորին տունը , ընտանիքը : Նիկոլը ինչպես Արցախը վաճառեց, նույնպես ալ իր սփյուռքի մի քանի կամակատարներեն և օտարի ծառայող ագենտներեն զատ՝ սփյուռքի հետ բոլոր առողջ կապերը կտրեց: Այո, ժամանակին շատ էինք քննադատում Հրանուշին, Սինանյանից հետո հասկացանք արժեքը…».-HayPress.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ Նուբար Սերոբյանը:
