Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այդ մասին ցավով է խոսում, քանի որ խոսքը 32 ընտանիքի մասին է:
Նա չմոռացավ նաեւ խոսել ցույցին ներկա ընդդիմադիրներից.«Օրինակ, էն ընդդիմադիրները, որոնք որ հրահրում էին, ուղղորդում էին էս գործընթացը, ոգևորվել էին, նոր շարժում էին ուզում սկսել էս պրոցեսի վրա, հասկանո՞ւմ են, որ էս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին»:
Ըստ քաղաքապետի, որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի և Երևանի քաղաքապետարանի համար սև գումարի շրջանառությունն ու նման բարքերի շարունակությունն անընդունելի է, հատկապես այն պարագայում, երբ նրանց առաջարկվում է բավական մրցունակ աշխատավարձ:
Աշխատանքից ազատվածներին, ըստ Ավինյանի, կարող են հեշտությամբ փոխարինողներ գտնել, քանի որ. «ՀՀ-ում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար վարորդ կա և հնարավորությունները լայն են»:
