Որքան էլ ասում ենք, որ Փաշինյան Նիկոլի արտաբերած ապազգային մտքերը տարածելն ու քննարկելը անիմաստ է, բայց, երբեմն, չի ստացվում:
Ընդդիմադիր Նիկոլն ու վարչապետ դարձած «դոխովը» ժամանակին արտագաղթի մեղավոր համարում էին «նախկիններին», նրանց թալանը, Սաշիկի 50/50-ը, կոռուպցիան: Իր թիմակիցների հետ ներկայացնում էին, թե նախկիններն ինչ խղճուկ բանակ են պահել. Ալեն Սիմոնյանը գերեզմաններում թաքուն հաց է կերել՝ երկար ժամանակ չլողացած վիճակում: Իսկ շպրտված կոնֆետների ետեւից, ըստ Փաշինյանենց, զինվորները վազել են…
Հիմա եկել է հնացած «պլաստինկան» փոխելու ժամանակը: Բանակը քանդելու գործին լծված Փաշինյանը հիմա էլ նշանակետի տակ է առել ազգ-բանակ գաղափարը: ԱԺ բյուջի քննարկումների ժամանակ, իր սովորույթի համաձայն, նա բերեց ու քննարկեց թեմայի հետ ոչ մի առընչություն չունեցող՝ իր ուզած թեման:
Հիմա պարզվեց, որ մեր ուժեղ բանակը՝ մեր «ազգ-բանա» գաղափարը կատաղեցրել է մեր թշնամիներին.«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Եւ սա իմ ստացած հիմնավոր տպավորությունների արգասիքն է:…. Մեր միջին վիճակագրական ազգ-նահատակ բանաձեւը հաղթահարելու լավագույն ձեւը ազգ-բանակն է:…. Որովհետեւ, եթե ու դիրքավորվում ես որպես«ազգ-բանա», անխուսափելիորեն քո դեմ տրամադրում ես այլ բանակների: Մենք շատ խոսում ենք այն մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, եւ սա ճիշտ օրակարգ է եւ մենք պետք է իրագործենք այս օրակարգի իրագործումը: Բայց, էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն եւ ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ: Այս հարցում մենք պետք է անկեղծ լինենք եւ ուղիղ ուղերձներ փոխանակենք մեր ժողովրդին: Ուժեղ ումի՞ց; Քանի՞ երկրից՝ մեկ, երկու երեք: Իսկ քանի համադրված բանակներից ուժեղ լինենք;….Ես չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերենք:….Ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, մեզ պետք է որդեգրել մեկ այլ տրամաբանություն՝ պարզապես պետության տրամաբանություն, որում գործում է անվտանգային մի համակարգ, որում բանակից առաջ կան այլ բուֆերներ».- մասնավորապես ասաց փաշինյանը:
Հետո անցավ արտագաղթի խնդրին եւ, մասնավորապես, ասաց.«Զինվորի ուսերին ինչ բեռ ասես դնում ենք:….Էսօր մեր հասրակության մեջ շատ է քննարկվում արտագաղթի թեման: Պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության: Արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սոցիալական, իրավական, անարդարություններ, որոնք ճշմարիտ են: Բայց այս բոլոր պատճառները լինելով ճշմարիտ, պատճառների 10-20 տոկոսն է: Խոստովանենք, որ ատագաղթի պատճառները 90 տոկոսվ կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, մեր կոնֆլիկտային հարաբերություններն են, մեր միջազգային հարաբերություններում»:
Այո, Իրավացի է Փաշինյանը. արտագաղթի զգալի մասը հիմա պայմանավորված է մեր անվտանգային խնդիրներով: Բայց, մի բան «մոռացավ» ասել, որ մեր անվտանգային չլուծվող խնդիրներն առաջացան ի՛ր ղեկավարման տարիներին: Իր ղեկավարման տարիներին արտագաղթը մեծ թափ ստացավ: Ի՛ր ղեկավարման տարիներին բանակում ծառայությունը դարձավ վտանգավոր, մահաբեր, աղետաբեր, կորստաբեր: Ի՛ր ղեկավարած տարիներին մեր թշնամիներն սկսեցին պահանջել՝ լուծարել մեր բանակը: Մինչ այդ, այո, եղել է արտագաղթ: Բայց, արտագաղթի առաջին ամենամեծ հոսքը եղել է իր քաղաքական «հոր»՝ Լեւոն Տեր- Պետրոսյանի ղեկավարման տարիներին: Այդ տարիներին, ի դեպ, զրոյական կետից կազմավորվում էր մեր բանակը: Իսկ երկրորդ մեծ հոսքը՝ իր ղեկավարած տարիներին, երբ քանդվում է այդ նույն բանակը, երբ իրեն վստահողներն ու ընտրողները, տեսնելով, թե ուր է տանում երկիրն իրենց ընտրած «դուխովը», փախչում են երկրից: Իսկ իրենց ընտրածին թողնում են մեր՝ երկիրը չլքողներիս վրա՝ որպես ամենօրյա սպառնացող աղետ…
