Թեեւ ՀՀ պաշտոնական աղբյուրները չեն նշում , սական, ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sabah» թերթին, գրում է, որ այդ այցի շրջանակներում կհանդիպեն ու կբանակցեն Թուրքիայի նախագահ Էրդողանը եւ Փաշինյանը.«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց. խմբ.): Նրանց թվում են Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»:
Էրդողանն ու Փաշինյանը կբանակցեն ԱՄՆ-ում
Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ է ունենալու Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:
