Հայաստանում ոմանք ոգեւորությամբ հետեւում են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու զարմանում, թե ինչու՞ չենք մենք էլ նման եվրոպական «միտինգներ» անում. կմտնենք Եվրոպա, կդառնանք եվրոպացի, մարդավարի կապրենք, առանց միզա կգնանք աշխարհ ման կգնաք, Հայաստանն էլ կդառան «կուլտուրական» եվրոպական երկիր, որտեղ իշխանությունը շարքային քաղաքացու հետ «դուք»-ով կխոսի: Ով ում հետ կուզի՝ կամուսնանա…
Հայրենասեր վրացիներ եւ գործակալներ
Այսօր Վրաստանում հանրահավաք անողները տարբեր կարգավիճակների, տարբեր «շերտերի» մարդիկ են, ովքեր, բնականաբար, ունենտարբեր նպատակներ: Ոմանք անկեղծորեն իրենց հայրենիքի ապագան կապում են ԵՄ-ի հետ, համոզված են, որ միայն դրանով է պայմանավորված զարգացող ու անկախ Վրաստանի ապագան:Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց բիզնեսի զարգացումն են տեսնում ԵՄ-ի հետ: Սակայն, կա նաեւ մի մեծ հատված, ովքեր, կարելի է ասել, ԵՄ եւ ԱՄՆ տարբեր դրամաշնորհներից սնվող կազմակերպությունների անդամներ են, այսպես ասած՝ սորոսականներ, ովքեր աշխատում են, փող են ստանում, հարստանում, ու դրա դիմաց պարտավոր են «ջիգյարով» պայքարել ԵՄ-ի համար, հակառակ դեպքում կզրկվեն փողերից: Ըստ տարբեր աղբյուրների,Վրաստանում գործում են նմանատիպ 200 հազար հասարակական կազմակերպություն:
Վրաստանի Եվրոպան ու Հայաստանի Եվրոպան տարբեր են
Վրաստանը, իսկապես, կարող է լինել ԵՄ անդամ եւ զարգանալ: Դրա համար չկան խոչընդոտներ: Սակայն, այս հարցում մենք չեն կարող համեմատվել Վրաստանի հետ: Քանի որ մեր Եվրոպան մեզ թշնամի ու մեզ ցեղասպանող երկիր Թուրքիան է: Եվրոպաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ եթե Հայաստանը մերձենա Եվրոպային, ապա որպես իր գլխավոր թելադրող պետք է ընդունի Թուրքիային: Իսկ դա Հայաստանի համար կլինի կործանարար, պետականության ավարտ: Նման խնդիր Վրաստանը չունի. նրա հարեւան Թուրքիայի եւ իրենց միջեւ չկան թշնամական հարաբերություններ: Այլ հարց է, որ վրացական բիզնեսն ու տնտեսությունն արդեն խեղդվում են թուրքական տնտեսության գերիշխումից ու ճնշումից…
Լոռին ու Տաշիրը Վրաստանի պատմական տարածք համարող եվրոպամետ Սալոմեն…
Հայաստանին պետք չէ ներքաշվել Վրաստանի ներքաղաքական կռիվներին: Ի վերջո, մեզ պետք չէ, որ մեր չորս հարեւան երկրներից մեկը հայտնվի քաղաքացիական կամ այլ պատերազմի մեջ: Դա Հայասատանի համար քաղաքական ու տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Իսկ հարցը, թե Վրաստանի ներքաղաքական պայքարում ում հաղթանակն է մեզ համար շահեկան, կարող են պատասխանել՝ ոչ եվրոպամետ ուժերինը: Այն բանից հետո, երբ Վրաստանի «եվրոպական» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեսյբուքյան գրառմամբ Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք ներկայացրեց, մեզ համար Վրաստանի քաղաքական այս թեւը չի կարող լինել ցանկալի՝ Վրաստանում իշխելու համար: Ճիշտ է, Վրաստանի նախագահը հետագայում հեռացրեց այդ գրառումը, սակայն, դրանից նրա մոտեցումը չի փոխվում, հետեւաբար, չի կարող փոխվել մեր կածիքն իր ու իր քաղաքական թեւի նկատմամբ:
Շարունակելի
Նաիրա Վանյան
