Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը հրաժարական է տվել։
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս արտաքին գործերի նախարարությանը… Շնորհակալություն ջերմության, տոկունության և, ամենակարևորը, ներողամտության համար», — գրել է Վեկուան ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի դեսպան Դավիդ Սոլոմոնիան հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից հրաժարվելու որոշման դեմ։
«Վրացական դիվանագիտական ծառայության իմ երեք տասնամյակների մեծ մասը նվիրված էր եվրաինտեգրման հարցերի շուրջ աշխատելուն… Ես խստորեն կատարում էի իմ պաշտոնական պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ հավատում էի, որ կարող եմ նույնիսկ նվազագույն ազդեցություն ունենալ գործերի ընթացքի վրա։ Այսօր այդ հույսն ավարտվել է։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն և թողնում եմ Նիդերլանդների Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը»,- հայտարարել է դեսպանը:
Բուլղարիայում և Նիդեռլանդներում Վրաստանի դեսպանները նույնպես լքել են իրենց պաշտոնները։ Երկուսն էլ աջակցություն են հայտնել Վրաստանի եվրոպական կուրսին և հասկացրել են, որ չեն պաշտպանում կառավարության որոշումը՝ դադարեցնելու երկրի ինտեգրումը Եվրամիությանը։ Դրան դեմ են արտահայտվել նաեւ Վրաստանի ԱԳՆ մի քանի հարյուր աշխատակիցներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին հրաժարական է տվել։ Դիվանագետը համերաշխություն է հայտնել եվրաինտեգրման կասեցման դեմ ցուցարարներին։
