SKYnews-ի լրագրողը հարց է ուղղել Զելենսկուն.«Արդյոք այս բոլոր տառապանքներից և մահերից հետո մարդիկ մտածում են, որ այդ ամենը արժեր, թե՞ զոհաբերությունը չափազանց շատ էր»: Զելենսկու պատասխանից լրագրողը հետեւոթյուն է արել, որ նրա համար Ուկրաինայի աշխարհագրական ամբողջականությունը կարևոր է, բայց ավելի կարևոր չէ, քան Ուկրաինայի ինքնությունը և նրա ժողովրդի գոյատևումը:
«Ես վախենում եմ կորցնել մեր ժողովրդին, ժողովուրդն է ամենակարևորը, որովհետև անկախության այս պատերազմում ամեն ինչ հողի համար չէ, դա մարդկանց համար է։ Ազգը հող ունի, և դա շատ կարևոր է քո ինքնության համար, բայց ժողովուրդն է ամենակարևորը».-եղել է Զելենսկու պատասխանը:
Սա ասել է մի ղեկավար, որն իր անհեռատես քաղաքականության հետեւանքով իր երկիրը ներքաշել է կործանարար պատերազմի մեջ՝ տալով թե՛ տարածքային, թե՛ մարդկային մեծ զոհեր:
Այս պատասխանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի ելույթը 2020թ-ի պատերազմի սկվելուց հետո: «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի».- ԱԺ ամբիոնից սեպտեմբերի 27-ին ասել էր Փաշինյանը:
