«Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի։ Բայց մենք դա չենք ուզում»,- նրա խոսքերն է մեջբերում պորտուգալական Diário de Notícias թերթը։ «Եթե իսրայելցիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան»:
Իրանական դիվանագիտության ղեկավարը պնդում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին ԱՄՆ-ի վրա է։ Ըստ Արաղչիի՝ «Իսրայելը փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ»։ Նա նաև «մերժեց այն միտքը, որ Իրանի հետ դաշնակից Հեզբոլլահ շարժումը թուլացել է երկու ամիս շարունակվող հարավային Լիբանանում մարտերից հետո»:
Նախկինում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարել էր, որ Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։
