Լիբանանում խցանումներ են. հրադադարից հետո մարդիկ վերադատնում են իրենց տները

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ կնքված գործարքն ուժի մեջ է մտել այսօր վաղ առավոտյան, ինչի հետևանքով խցանումներ են առաջացել, քանի որ հազարավոր մարդիկ փորձում են վերադառնալ հայրենիք՝ հարավային Լիբանան:

Բեյրութում առավոտյան հնչել են տոնական կրակոցներ: Լիբանանի ժամանակավոր վարչապետը կոչ է արել միասնության, քանի որ հրադադարը ընդհատում է «լիբանանյան պատմության ամենադաժան փուլը»:

Նաջիբ Միքաթին նաև կոչ է արել Իսրայելին հավատարիմ մնալ իր պարտավորություններին և դուրս գալ Լիբանանի հարավից:

Իսրայելական զորքերը դուրս կբերվեն առաջիկա 60 օրվա ընթացքում՝ համաձայն հրադադարի ռեժիմի։