Ներքին գործերի նախարարությունը ԷԼԻՏԲԱՍ ընկերությանը 30մլն 829հազար 870 կամ մոտ 80 հազար դոլար է փոխանցել տրանսպորտային միջոցների՝ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարձակալության համար: Այդ տրանսպորտային միջոցներով 2024 թվականի ընթացքում, որի ավարտին հաշված օրեր են մնացել, ոստիկանության զորքերին, այսինքն՝ բերետավորներին պետք է տեղափոխեն: Պայմանագիրը ՆԳՆ-ի եւ ընկերության միջեւ ստորագրվել է նոյեմբերի 4-ին: Փաստորեն ցուցարարներ ծեծող բերետավորների տեղափոխողը այդ նույն ցուցարարների վրա մոտ 80 հազար դոլար է նստում: Այս գումարը պետք է ծախսվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Եթե հիմա հանրահավաքներ չկան, իշխանության հանգիստը խանգարողներ չկան, ոստիկանության զորքերը որտեղի՞ց եւ ու՞ր պետք է տեղափոխեն, որ այդ գումարը հասցնեն ծախսել…
