ԵՄ-ի ապագան «վտանգի մեջ է». Բորել

«ԵՄ-ի ապագան վտանգված է իր սահմաններից դուրս բազմաթիվ ճգնաժամերի և ԱՄՆ-ի կողմից պաշտպանական երաշխիքների վերաբերյալ կասկածների ժամանակ: Դաշինքը այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին իր պաշտպանության համար,», երկուշաբթի ասել է Բրյուսելի արտաքին քաղաքականության ղեկավարԺոզեպ Բորելը։

Նա տագնապալի պատկեր է ներկայացրել համաշխարհային իրավիճակների մասին՝ ներկայացնելով իր ելույթների և էսսեների ժողովածուի թողարկումը՝ «Եվրոպան կրակի կամարում» վերնագրով: Համաշխարհային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոններից նա թվարկել է Ուկրաինայի, Գազայի և Աֆրիկայի հակամարտությունները: 

«Իրադարձությունները, որոնց մենք ստիպված եղանք հանդիպել վերջին մի քանի ամիսների ընթացքում, ցավոք, հաստատեցին ավելի վաղ տրված ախտորոշումը. Եվրոպան վտանգի տակ է», — գրել է Բորելը իր գրասենյակի կայքում: 

«Մեր աշխարհաքաղաքական միջավայրը վատթարանում է, իսկ հակամարտություններն ու ճգնաժամերը բազմապատկվում են մեր շեմին: Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք՝ Հարավային Կովկասով, Աֆրիկայի եղջյուրով կամ Սահելով»,- հավելել է նա։ «Այս ամենը մի ֆոնի վրա, երբ ԱՄՆ-ի ապագա հանձնառությունը եվրոպական անվտանգությանը դառնում է ավելի անորոշ»:

Դիվանագետը հշել է, որ Վաշինգտոնի հանձնառությունը «ընդհանուր Եվրոպայի անվտանգության համար դարձել է ավելի անորոշ ապագայի համար»՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի վերընտրությունը: 

«Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել Միջին Արևմուտքում ԱՄՆ-ի ընտրողների տրամադրությունից չորս տարին մեկ»,- գրել է Բորելը` կոչ անելով դաշինքի անդամ երկրներին ուժեղացնել իրենց պաշտպանությունը: