Վաշինգտոնում Իսրայելի դեսպանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «մի քանի օրերի ընթացքում»:«Մենք մոտ ենք գործարքին», և որ «դա կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում: Մնացել են վերջնականացնելու կետեր».-ասել է Մայք Հերցոգը:
Միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով իսրայելական, ամերիկյան և լիբանանյան մի քանի աղբյուրներ, հայտնում են, որ զինադադարի առաջարկը կներառի երեք փուլ՝ զինադադար, որին կհետևի Հըզբոլլահը Լիտանի գետից հյուսիս իր ուժերի դուրսբերումը, Իսրայելի դուրսբերումը հարավային Լիբանանից և, վերջապես, իսրայելա-լիբանանյան բանակցություններ։
Զեկույցներում ասվում է, որ հրադադարի ռեժիմը վերահսկելու հանձնարարություն է տրվելու ԱՄՆ գլխավորած միջազգային մարմնին։
