Հնդկական ռազմարդյունաբերական ոլորտի համար հայաստանը դարձել է գովազդային վահանակ: Այնտեղից պարբերաբարա հայտարարություններ են հնչում, թե հայաստանին մատակակարել կամ մատակարարելու են այս կամ այն զինատեսակաը, հրթիռները, կայանքները եւ այլն: Նախ, դա սխալ է առեւտրային էթիկայի տեսակետից. հրապարակավ նման հայտարարությունն անելիս անպայման պետք է ունենալ գնորդ կողմի համաձայնությունը: Իսկ գնորդ կողմը՝ Հայաստանը, նման իրավիճակներում, սովորաբար, լռում է, չի հաստատում նման հայտարարությունները:
Օրերես կրկին Հնդկաստանի պաշտպանական աղբյուրները գրում էին, որ այդ երկիրը սկսել է Հայաստան մատակարարել Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ (MBRL): Ըստ հրապարակման, DRDO-ի կողմից մշակված համակարգերի առաջին խմբաքանակն արդեն մատակարարվել է: Նշենք, որ MBRL Pinaka-ն համակարգեր են, որոնք ունակ են խոցել թիրախները ավելի քան 80 կմ հեռավորության վրա:
«Հրապարակ»-ը, անսալով նախորդ օրը ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության կոչին, կապ է հաստատել գերատեսչության հետ: Ի պատասխան շրջանառվող հերթական լուրի, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հետևյալ պարզաբանումըն է տվել.
«Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ ՊՆ՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև՝ իրավասու պաշտոնատար անձանց հայտարարությունները: Ինչպես նաև պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ երեկ՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը»։
Հիշեցնենք՝ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել և նշել, որ օտարերկրյա և հայաստանյան ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: «Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,-ասվում էր հաղորդագրության մեջ:
Նախ, մի փոքր անհավատալի է, որ հայկական բանակը «զորացրելու» միտված ՀՀ իշխանությունը զինտեխնիկա կգնի եւ կհամալրի մեր զինանոցը: Հատկապես, որ դա դուր չի գալիս Ալիեւին, ով պարբերաբար այդ մասին հայտարարություններ է անում: Իսկ, եթե անգամ, որոշակի գնումներ արվում են, ապա երկու կողմերի միջեւ պետք է լինի գաղտնիության պայմանավորվածություն:
