Եվ այսպես, ՀՀ-ում, գրեթե միակ համակարգը, որը ղեկավարում էր ոչ սորոսական ծագում ունեցող մարդը, նույնպես «կրոնափոխվեց». ՀՀ ՆԳՆ-ն նույնպես անցավ սորոսականների ձեռքը: Արդեն նախկին դարձած Վահե Ղազարյանը՝ Փաշինյանի մանկության ընկերն ու նվիրված ոստիկանապետը, իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ արեց՝ Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիր հանրահավաքները ճնշելու համար: Բայց դա այսօրվա իրականության մեջ նշանակություն չունի, քանի որ Փաշինյանին ղեկավարում են աշխարհաքաղաքական այլ կենտրոններից եւ «այլ» հիմնադրամներից: Վերջին տարիներին ԱՄՆ-ն ֆինանսական մեծ ներդրումներ է կատարել մեր ոստիկանական համակարգը «բարեփոխելու» ուղղությամբ: Ամերիկայն պաշտոնյաները հաճախ էին «հյուր գալիս» ոստիկանություն, ցուցումներ տալիս, եւ գոհ էին մնում իրենց կողմից բարեփոխված ոստիկանությունից հատկապես այն շամանակ, երբ ցուցարարների վրա բիրտ ուժ էր կիրառվում: Հետւաբար, եթե «բարեփոխելու» փողն ինքն էտվել, ինքն էլ կարող է իր ուզած մարդուն տեսնել այդ կառույցի ղեկավարի պաշտոնում.«Кто платит, тот заказывает музыку»:
Իսկ, որ Վահե Ղազարյանն արդեն պետք է հեռացվեր, ակնհայտ էր հայաստանյան սորոսականների՝ վերջին շրջանում նրա աշխատանքի հանդեպ արտահայած դժգոհություններից: Սորոսականները, ովքեր 2018-ից հետո, որպես կանոն, մոռանում են մարդու իրավունքների, ազատությունների, ազատ ընտրության իրավունքի մասին խոսել, հանկարծ սկսեցին ակտիվորն դժգոհել ոստիկանության աշխատանքից: Իսկ հունիսի 12-ի արյունալի դեպքերից հետո հայտարարություն տարածեցին: Նախ՝ ներկայացնելով դեպքերի հաջորդականությունն՝ ըստ իրենց տեսածի, եկան եզրահանգման.«Ամփոփելով՝ արձանագրում ենք, որ ոստիկանությունը չի ձեռնարկել բոլոր պատշաճ քայլերը քաղաքացիների հետ բախումից խուսափելու համար, իսկ բախումից հետո ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները, որի հետևանքով խախտվել են մի քանի տասնյակ անձանց հիմնարար իրավունքներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը.
- ՀՀ իշխանություններից պահանջում ենք իրականացնել դեպքերի լիարժեք և առավելագույնս թափանցիկ քննություն: Մասնավորաբար՝ քննության առնել և իրավական գնահատական տալ ոստիկանության ծառայողների և ցույցի մասնակիցների գործողություններին, ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների ընտրության հիմնավորվածությանը, կիրառված հատուկ միջոցների քանակի հիմնավորվածությանը, բերման ենթարկված չդիմադրող ցուցարարների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման դեպքերին և այլ խախտումներին:
- Կոչ ենք անում ՀՀ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին և վարչապետ Փաշինյանին ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողություններին իրավական գնահատական չտալ և չխոչընդոտել ցուցարարների ու ոստիկանների գործողությունների օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից իրականացնել ոստիկանական ու դատաիրավական այնպիսի բարեփոխումներ, որոնք կավելացնեն զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական միջամտությունների արդյունավետությունը, հնարավոր վնասը կհասցնեն նվազագույնի և իրավապահ համակարգում հնարավորություն կստեղծեն իրականացնել օբյեկտիվ քննություններ՝ անկախ իշխանության համար քաղաքական նպատակահարմարություններից ու ցանկություններից»:
Ուշադրություն. այս հայտարարության տակ ստորագրել են սորոսական հասարակական կազմակերպությունները.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Սորոսականների ցանկությունն էր յուրային Արփինե Սարգսյանին դարձնել նախարար: Ու հասան դրան: Փաշինյանն իր մանկության ընկերոջն ու իրեն հավատարիմ նախարարին «փուռը տվեց»՝ կատարելով սորոսականների պահանջը: Իսկ թե ինչ կկատարվի ոստիկանական համակարգում, կարող ենք ենթադրել. այն կկազմաքանդվի այնպես, ինչպես պետական կառավաման շատ կարեւոր մյուս կառույցները…Սա Հայաստանի կազմաքանդման արարներից մեկն է:
Նաիրա Վանյան
