Կիևը Ռուսաստանին մեղադրում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակելումեջ

Կիևը ՌՈւսաստնաին մեղադրում է   հինգշաբթի օրը Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա միջմայրցամաքային հարձակման բալիստիկ հրթիռներ արձակելու  մեջ, բայց, առանց միջուկային մարտագլխիկի՝ հակամարտության նոր սրման դեպքում:

Արդյունաբերական քաղաքի վրա ռուսական հրթիռակոծությունը, որի հետևանքով երկու մարդ վիրավորվեց, վերջին սրացումն է այն բանից հետո, երբ Ուկրաինան արևմուտքից մատակարարված հեռահար հրթիռներ արձակեց Ռուսաստանի վրա:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարության մեջ նշել են, որ Ռուսաստանը վաղ առավոտյան մի քանի տեսակի հրթիռներ է արձակել Դնեպրի ուղղությամբ՝ թիրախավորելով կարևոր ենթակառուցվածքները:

«Մասնավորապես, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել Ռուսաստանի Դաշնության Աստրախանի շրջանից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական օդուժի աղբյուրը AFP-ին հաստատել է, որ նման զենք առաջին անգամ է կիրառվել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո:

Աղբյուրը հավելել է, որ «ակնհայտ է», որ հրթիռը, որը նախատեսված է ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ կրելու համար, միջուկային լիցք չի կրել։

 Պաշտոնական Մոսկվան դեռեւս չի մեկնաբանել հայտարարությունը: